211652_close_icon
views-count1382 դիտում article-date 15:00 20-06-2022

Ի՞նչ է իրականում ասել Ավետիք Չալաբյանը Էմմա Սարգսյանին՝ Թոռնիկ Ալիյանի մասին. Վարազդատ Հարությունյանը մանրամասներ է ներկայացնում հայտնի ձայնագրությունից. Aravot.am


«Ավետիք Չալաբյանի նկատմամբ հորինված քրգործի շրջանակներում իրականացվում է ակնհայտ բռի եւ լկտի քաղաքական հետապնդում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում նման գնահատական հնչեցրեց «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանը, հայտնում է Aravot.am-ը։

Հիշեցնենք, Ավետիք Չալաբյանը կալանավորված է մայիսի 14-ից : Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ մարդկանց դրդելու հավաքների, ցույցերի՝ նյութական շահագրգռվածության միջոցով:

Պաշտպանը հիշեցրեց, որ մայիսի 13-ին Ավետիք Չալաբյանը հարուցված քրգործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ: Քրեական գործը հարուցվել է՝ 2 հազար ուսանողների հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել հենց այդպես, կոնկրետ՝ մեկից ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Մինչդեռ Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի երկրորդ մասը, որը փոփոխության է ենթարկվել նախորդ տարի մայիսին, նախատեսում է քրեական պատասխանատվություն ոչ միայն հավաքներին հարկադիր մասնակցելուն հարկադրելու համար, այլ նաեւ հավաքներին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար. «Այս պահին վարույթ իրականացնող մարմինը ոչ միայն ձեռք չի բերել գեթ մի ապացույց, որ Ավետիք Չալաբյանը մեկից ավելի անձանց շահագրգռել է հավաքներին մասնակցելու նպատակով, այլ անգամ ձեռք չի բերել որեւէ ապացույց, որով հիմնավորվում է, որ Ավետիք Չալաբյանը ընդհանրապես որեւէ մեկին նյութապես շահագրգռել է հավաքի մասնակցելու նպատակով»:

Վարազդատ Հարությունյանը հիշեցրեց հայտնի ձայնագրությունը, որտեղ Թոռնիկ Ալիյանը սադրանքի է ենթարկում զրուցակիցներին եւ անընդհատ խոսում է փողի մասին, որին ի պատասխան Ավետիք Չալաբյանը շատ հստակ ասում է, որ «միգուցե գոյատեւելու համար ֆինանսն է կարեւոր, բայց մարդավարի ապրելու համար ոչ նյութական արժեքներն են կարեւոր». «Այստեղ ունենք մի դերակատար՝ Թոռնիկ Ալիյանը, որը ենթադրյալ հնարավոր նյութական շահագրգռության հասցեատերն է, բայց շատ կարեւոր է, որ նույնիսկ Թոռնիկ Ալիյանը առերես հարցաքննության ժամանակ չի պնդել, անգամ հերքել է, որ Ավետիք Չալաբյանն իրեն երբեւէ որեւէ նյութական շահագրգռություն է առաջարկել որեւէ հանրահավաքի մասնակցելու նպատակով: Քրգործով չկա նաեւ որեւէ այլ անձի կողմից նման պնդում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նմանատիպ նյութեր