1516 դիտում
19:30 20-06-2022
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող
ЖՎազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել ռումինական Կրայովա քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 1500 մետր մրցատարածությունը հաղթահարելով 3, 41, 89 արդյունքով: Ի դեպ, այս ցուցանիշով Երվանդը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել:
Մկրտչյանը մասնակցել է նաև 800 մետր վազք մրցաձևին, որում գրանցելով 1, 51, 49 արդյունք՝ անմասն է մնացել մեդալներից:
Հայաստանի աթլետիկայի հավաքականը 5 մարզիկով է մասնակցել Բալկանյան երկրների առաջնությանը: Բացի Երվանդ Մկրտչյանից, առաջնությանը մասնակցել են նաև Արտակ Համբարձումյանը, Գոռ Հովակիմյանը, Յանա Սարգսյանը և Գայանե Չիլոյանը, որոնց, սակայն, չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել:
Տղամարդկանց պայքարում Արտակ Համբարձումյանը հեռացատկում գրանցել է 7,47 արդյունք, իսկ Գոռ Հովակիմյանը 15,18 արդյունքն է ցույց տվել եռացատկում: Կանանց պայքարում էլ Յանա Սարգսյանը հեռացատկում ցույց է տվել 5,82, իսկ եռացատկում՝ 12,49 արդյունք, իսկ Գայանե Չիլոյանը 200 մ. վազք մրցաձևում՝ 24,80 արդյունք:
Հայաստանի հավաքականը Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցել է Գրիգոր Բարսեղյանի գլխավորությամբ: Թիմի հետ մրցավայր է մեկնել նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
Բալկանյան երկրների առաջնությանը չի մասնակցել Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար, եռացատկորդ Լևոն Աղասյանը: Աղասյանը վերջերս Ֆրանսիայի Մարսել քաղաքում անցկացված World Athletics Continental Tour միջազգային մրցաշարում դարձել էր բրոնզե մեդալակիր, սակայն մրցման ընթացքում աջ կրունկի վնասվածք էր ստացել:
Աղասյանը եռացատկում գրանցել էր 16.39 արդյունք՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Մրցաշարի հաղթող էր ճանաչվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամին Կոմպաորեն՝ 17.02 արդյունքով:
Ավելի վաղ Հայաստանի աթլետիկայի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ էր նվաճել Մալթայում հունիսի 9-ից 12-ն անցկացված Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում:

Նմանատիպ նյութեր
964 դիտում
17:37 24-06-2024
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ փոքր երկրների Եվրոպայի առաջնության հաղթող
1066 դիտում
23:59 18-07-2022
Գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը 39-րդն էր
1168 դիտում
21:17 10-02-2024
Վազորդ Երվանդ Մկրտչյանը Ստամբուլում հաղթել է Թուրքիայի 2 ներկայացուցչի և ոսկե մեդալ նվաճել
Այս բաժնից
2263 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2926 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2437 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում