29388 դիտում
15:10 26-06-2022
Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավո՛ր, Արցախյան 44-օրյա պատերազմում բազմաթիվ կյանքեր փրկած, նահատակված, լեգենդ դարձած Ռուբեն Համբարձումյան. դու հիմա աստղային երկնքից ես հսկում մեր անդորրը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունիսի 25-ին, Երևանում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում հուշ-երեկո էր՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, կռվի դաշտում բազմաթիվ կյանքեր փրկած Ռուբեն Համբարձումյանի 21-րդ ամյակին:
Միջոցառմանը ներկա էին լեգենդար հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, որոնց լեգենդ դարձած զավակները նահատակվել են Արցախյան 44-օրյա պատերազմին, սիրված մտավորականներ, հյուրեր ոչ միայն մայրաքաղաքից ու մարզերից, այլ նաև Արցախից:
Հուշ-երեկոյին գեղեցիկ կատարմամբ հանդես եկան նահատակված, լեգենդ դարձած զինվորի մայրը, սիրված ու ճանաչված երգիչ Գոռ Սուջյանը: Հուզիչ էին Ռուբենի հասակակից ու մարտական ընկերների հուշերը, որոնց հետ կռվի առաջին իսկ պահերին եղել է Ռուբենը, ում շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվել:
Մինչ կսկսվեր հուշ-երեկոն, շատերը հերոսի մասին բազմաթիվ դրվագներ էին հիշում ու ասում էին, որ հայ մեծանուն գրող Պարույր Սևակի տողերը նաև կարելի է վերագրել Ռուբենին, ով հիմա երկնքից է գիշերները մեզ աստղային խաղաղ անդորր պարգևում՝
Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած.
Ծնվում են նրանք ճի՛շտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:
Մենք Ռուբենի ու նրա նման բոլոր նահատակված ու լեգենդ դարձած հերոսներին բացակա չենք դնի:
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվել է նաև աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի եղբոր թոռը՝ Ռուբենը։
Ամրակազմ, թիկնեղ տղան, որ շատ էր սիրում թվերի ու աստղերի աշխարհը, նաև քաղցրավենիք, ծնվել է Երևանում։ Դեռ փոքր տարիքից պարզ երևում էին Ռուբենի բացառիկ ունակությունները։ «Ռուբենս սովորել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։ Բացառիկ խելքի տեր էր։ Ինչից հարցնեիր, գիտեր, սիրելի թեմաներն էլ կապված էին թվերի հետ։ Շատ հանգիստ երեխա էր, քչախոս ու քչով էլ բավարարվող։
Երբեք ոչ մի նեղություն տված չկա՝ ոչ փոքր տարիքում, ոչ ծառայության ընթացքում»,- պատմում է մայրը՝ Աննան։ Խաժ աչքերով Ռուբենը սիրահարված էր, չէ, աղջկա չէ, աստղերին։ Մայրն ասում է՝ ռոմանտիկ չէր, բայց հաճախ էր երկնքին նայում։ Կրտսեր Համբարձումյանն ընդունվել էր ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, նաև Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարան։ Որոշել էր՝ մինչև չծառայի, չի մեկնի Մոսկվա։
«2019թ․ հուլիսի 26-ին էր զորակոչվել բանակ Ռուբենս։ Նա դարձել էր ավագ հետախույզ, ապա՝ հրետանավոր։ Ծառայության 6-րդ ամսում սերժանտական դասընթացների էր մասնակցել։ Լավ ծառայության համար սեպտեմբերի 12-ին տղաս ստացել էր սերժանտի կոչում և պարգևատրվել «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Մաթեմատիկայի և հաշվարկային գերազանց հմտությունների շնորհիվ՝ դարձել էր N հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի շտաբի պետի հաշվարկող»,- պատմում է Աննա մայրիկը։
Նա ոչ թե զենք պիտի բռներ, այլ պիտի սարքեր, որ Հայաստանը հաղթանակներ ունենար։ Ռուբենը ոչ հասցրեց զենք սարքել, ոչ էլ տեսավ իր այնքան սիրելի երկրի հաղթանակները։
Ծառայելիս է եղել Մարտունիում։ Համբարձումյանների ընտանիքին անծանոթ շատ մարդիկ են նրանց ասել՝ եթե Ռուբենի ճշգրիտ հաշվարկները չլինեին, Մարտունու զորամասը հօդս ցնդած կլիներ։
«Պատերազմի ընթացքում Ռուբենի հաշվարկած թիրախների կորդինատներով, բացարձակ ճշգրտությամբ, ոչնչացվել է թշնամու ահռելի թվով զրահատեխնիկա։ Նա մասնակցել է Մարտունու թեժ մարտերին։ Հոկտեմբերի 2-ին վիրավորվել է տղաս՝ ստանալով կանտուզիա, և մի քանի օր բուժվելուց հետո՝ դեռ չապաքինված, նորից անցել է ծառայության։ Ռուբենս զոհվել է Մարտիունիում՝ հոկտեմբերի 22-ին»։
Ուսուցիչները պատմում են, որ Ռուբենը միշտ հպարտանում էր իր ազգանունով, իրենք էլ տղայի՝ Վիկտոր Համբարձումյանի եղբոր թոռը լինելով։ Քաղցրակեր Ռուբենը քաղցրացնում էր ընտանիքի կյանքը, որ հիմա, տիկին Աննայի խոսքերով, անգույն ու անհամ է դարձել։
«Այն երկնքին, որին սիրահարված էր Ռուբենս, հիմա դժվարությամբ եմ նայում։ Հոգիս դատարկված է, բայց փայլուն աստղերը մի բան հուշում են՝ որդիս կա»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 328+
328+