41363 դիտում
15:39 23-08-2022
Քեզ բացակա չենք դնի. ծնունդդ շնորհավոր, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Վոլոդյա Մհերյան, դու հիմա քո սիրելի էրեխեքին պաշտպանում ես երկնքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 22-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մշակույթի տանը մեծարման ու հիշատակի օր էր։
Մշակույթի տան դահլիճում հավաքվել էին արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների մայրեր, զինվորներ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Դահլիճում թևածում էր նահատակված, լեգենդ դարձած հերոս Վոլոդյա Մհերյանի հաղթական ոգին։
Երեկ մեր հերոսը կդառնար 25 տարեկան։ Ներկաները դիտեցին Վ. Մհերյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ։
Մանրամասները՝ տեսանյութում
***
ՎՈԼՈԴՅԱ ՍԱՆԱՍԱՐԻ ՄՀԵՐՅԱՆ /ՎԱԴԻ/
Հրետանավոր մարտկոցի ավագ սպա Վոլոդյան ծնվել է 1997-ի օգոստոսի 22-ին, քաղաք Երևանում:
2001-2004-ին հաճախել է թիվ 162 մանկապարտեզ, 2004-2013 թթ-ին սովորել է Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոցում:
2013-2015թթ- ին սովորել է թիվ 127 ավագ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 18-ամյա Վոլոդյան 2015 թ-ին ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Եղել է օրինակելի կուրսանտ, արժանացել բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի:
Վոլոդյան շատ բարի, ծնողասեր, ընկերասեր, հոգատար անձնավորություն էր, սիրված՝ բոլորի կողմից: Փոքր տարիքից նկատելի էր սերը և նվիրվածությունը հայրենիքի հանդեպ, ասում էր. «Երբ մեծանամ, սպարապետ եմ դառնալու»:
Սիրելի առարկան հայոց պատմությունն էր՝ իր հայրենիքի պատմությունը. երազանքները, իր նպատակները և իր կյանքը ընտանիքինն ու հայրենիքինն էին:
Ապրիլյան պատերազմից հետո հերոսների ընտանիքներին կցվեցին ռազմական համալսարանի կուրսանտները, և նրանք դարձան այդ ընտանիքների հարազատ մարդիկ։ Վադին նրանցից մեկն էր:
2019թ-ին, ստանալով լեյտենանտի կոչում, նշանակվում է Լեռնային Ղարաբաղի Մարտունի 2 զորամասում որպես, սպա: Զինվորների խոսքով, եղել է օրինակելի, ընկերասեր, պարտաճանաչ և իր գործի նվիրյալը:
2020թ. սեպտեմբերի 27-ին, առաջին պահից, Վադին իր զինվորների հետ եղել է մարտի դաշտում: Ապրել ու պայքարել է հայրենիքի և ամեն զինվորի համար: Կամավորական ջոկատի կողմից ստացել է «Ռեմբո» մարտական անունը՝ իր ուժի և ճշգրտության համար: Կռվել է թշնամու դեմ՝ ոչնչացնելով 20-ից ավելի տանկ, բազմաթիվ զինտեխնիկա և բազմաթիվ դիվերսիոն խմբեր:
Հոկտեմբերի 20-ին պետք է կայանար հերոսի հարսանեկան պսակադրությունը, բայց ոչ մի դեպքում չթողնելով ռազմի դաշտը, իր էրեխեքին (զինվորներին)՝ մինչև վերջին շունչը կռվեց՝ հանուն խաղաղ ժպիտների:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 200+
200+