56287 դիտում
17:17 26-06-2022
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են УАЗ-ն ու ВАЗ 21099-ը. 2 վիրավորներից մեկը ժամեր անց Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելիս շտպաօգնության մեքենայում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:40 –ի սահմաններում Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչներ, 26-ամայ Արման Սերգոյանի վարած УАЗ մակնիշի և 37-ամյա Անտոն Հովհաննիսյանի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 210 99–ի ուղևոր, Երևանի բնակիչ, 41-ամյա Վահե Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց հիվանդանոց է դիմել Ա. Հովհաննիսյանը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրաանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով առավոտյան ժամը 07:30-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին հայտնել են, որ ժամը 05:00 –ի սահմաններում շտապօգնության ավտմեքենայով Վ. Նեսրսիսյանը Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ Ն. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստսնի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+