1998 դիտում
21:15 26-06-2022
Sada Cup. Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց վերջին խաղում և զբաղեցրեց երկրորդ տեղը
Հայաստանի բասկետբոլի հավաքականը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Sada Cup միջազգային մրցաշարի վերջին՝ 3-րդ խաղում մրցել է Սիրիայի թիմի հետ և 57-59 հաշվով պարտություն կրել:
Մեր ընտրանու պարտության արդյունքում մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճեց Իրանի հավաքականը, որն այսօր ավելի վաղ 108-73 հաշվով հաղթել էր ԱՄՆ–ի թիմին:
Հայաստանի հավաքականը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին, իսկ երկրորդ խաղում 77։73 հաշվով առավելության էր հասել Իրանի նկատմամբ:
«Sada Cup» մրցաշարի ավարտից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմեկնի Մալթա՝ մասնակցելու փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Խաղերը կկայանան հունիսի 28-ից հուլիսի 3-ը:
Նմանատիպ նյութեր
11725 դիտում
18:38 30-07-2017
International Champions Cup. «Բարսելոնան» դարձավ մրցաշարի հաղթող, «Ռեալը» զբաղեցրեց վերջին տեղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1655 դիտում
15:21 10-06-2022
SADA-ն՝ բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր հովանավոր
1813 դիտում
00:57 04-02-2014
Ցյուրիխի գերմրցաշար. Արոնյանը պարտվեց Կարուանային և զբաղեցրեց 2-րդ տեղը. ֆոտոշարք
Այս բաժնից
2686 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ
2464 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
3136 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից