211652_close_icon
views-count1249 դիտում article-date 18:06 27-06-2022

G7-ի առաջնորդները Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություն են ընդունել

Tert.am-ը գրում է. G7-ի առաջնորդները երկուշաբթի՝ հունիսի 27-ին, Բեռլինում կայացած գագաթնաժողովում հայտարարություն են ընդունել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ։

Փաստաթղթում նշվում է, որ G7-ի երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային, նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նշվել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշում կայացնի խաղաղ կարգավորման մասին՝ առանց արտաքին ճնշման։

«Մենք մնում ենք ցնցված և շարունակում ենք դատապարտել Բելառուսի աջակցությամբ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ դաժան, անհիմն, չարդարացված և անօրինական ագրեսիան: Մենք դատապարտում և չենք ճանաչում Ռուսաստանի կողմից ուժի միջոցով սահմանները վերափոխելու շարունակական փորձերը», - ասվում է հայտարարության մեջ:

«Մեծ յոթնյակի» ղեկավարները նաև մտահոգություն են հայտնել Բելառուսին միջուկային միջուկային մարտագլխիկներով հրթիռներ փոխանցելու Ռուսաստանի մտադրությունների առնչությամբ։

«Մենք վերահաստատում ենք մեր դատապարտումը Ռուսաստանի կողմից միջուկային հռետորաբանության և ազդանշանների չարդարացված կիրառման վերաբերյալ: Ռուսաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ներառյալ այն, որն արգելում է քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի օգտագործումը:Մենք կոչ ենք անում Ռուսաստանին գործել պատասխանատու և զսպվածություն ցուցաբերել, և կրկնում ենք, որ նման զենքի ցանկացած օգտագործում անընդունելի կլինի և կունենա սարսափելի հետևանքներ։ Այդ կապակցությամբ մենք լուրջ անհանգստություն ենք հայտնում Բելառուսին միջուկային հզորությամբ հրթիռների հնարավոր տեղափոխման մասին Ռուսաստանի հայտարարությունից հետո»,- ասված է հաղորդագրությունում։

«Մեծ յոթնյակի» երկրները նաև կոչ են անում Ռուսաստանին երաշխավորել Սև ծովի ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական ապրանքներով նավերի ազատ անցումը։

Ընդգծվում է, որ G7-ի երկրները մտադիր են խստորեն աջակցել Ուկրաինային հացահատիկի, բուսական յուղի և գյուղատնտեսական այլ ապրանքների արտադրության և արտահանման հարցում։

Բացի այդ, «Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են ուղիներ փնտրել ռուսական ապրանքների վրա դրված մաքսատուրքերից եկամուտները Ուկրաինա ուղարկելու համար:

«Մենք վճռական ենք կրճատելու Ռուսաստանի եկամուտները, այդ թվում՝ ոսկու վաճառքից»,- ասվում է փաստաթղթում։

Նմանատիպ նյութեր