108129 դիտում
22:29 30-06-2022
Մահվան ելքով վրաերթ Մասիսում. 38-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. վերջինս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Ալիսա Խ.-ն իր վարած Nissan Maxima մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, 7-ամյա Ալեքս Չ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Սերոբ Սաֆարյանը, ով մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկված երեխան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավագ հետաքննիչ Ս. Սաֆարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+