211652_close_icon
views-count1296 դիտում article-date 15:31 01-07-2022

Իրավիճակն աբսուրդային է, օրվա իշխանությունների հեռացումն՝ անխուսափելի. ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել

ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Ինչպես արդեն հայտնի է՝ օրվա իշխանությունները ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից հետ կանչելու որոշումներ ընդունեցին։
 

Իրավիճակն աբսուրդային է նրանով, որ դա կատարվում է առկա անվտանգային մարտահրավերներից, պատերազմի՝ իրենց իսկ հայտարարած հնարավոր սպառնալիքից, Բերձորի խնդրից, նոր զիջումներից, ռազմագերիներին մինչ օրս հայրենիք չվերադարձնելու խնդրից հանրությանը շեղելու համար:

Խորհրդարան գնալու առաջին իսկ օրվանից հայտարարել էինք, որ ԱԺ վարչական պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն, ընդդիմադիր գործունեությանը օժանդակելու գործիք են, ինչը բխում է Սահմանադրությունից ու ժողովրդի տված քվեից:

Փաստ է, որ օրվա իշխանությունները տևական ժամանակ է՝ ջրբաժան են գծել Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից ու օրինականությունից՝ առհասարակ: Այս և դրան նախորդած վարքագիծը կայուն բռնապետության ցուցիչ է, ինչն աննախադեպ է, մյուս կողմից էլ՝ Հայաստանում ավելի է խորանում քաղաքական ճգնաժամը:

Նմանատիպ նյութեր