34961 դիտում
22:28 02-07-2022
Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավոր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Բաբկեն Գրիգորյան. դու ապրեցիր այնպես, որ սուրբ հողը երբեք չզգաց քո ծանրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 2-ին, մեծարման և հիշատակի օր էր Երևանում:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի 1-ին փակուղի 3-րդ շենքի բակում էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Բաբկեն Գրիգորյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած, նահատակված հերոսների ծնողներ, այդ թվում՝ հերոս հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի ծնողները, հյուրեր մայրաքաղաքից ու Հանրապետության մարզերից, ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Ներկա էին նաև Բաբկենի մարզական և աշխատանքային ընկերները:
Խաչքարի վրայից ժապավենը իջեցրեցին հերոսի ընտանիքի անդամները, որից հետո այն օծվեց հոգևոր հովվի կողմից: Ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր պատերազմներում նահատակված հերոսների հիշատակը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Բաբկենի մտերիմներն ասում էին. «Այսօր մեր թաղի պարծանքը, մեր թաղի հերոսը կդառնար 31 տարեկան: Բայց կարծես երեկ էր, որ նա ինքնակամ մեկնեց Արցախ:
Դեռ մանկուց նա թաղում ընդունված էր բոլորի կողմից: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր: Նրան համարում էինք մեր թաղի խաղաղության աղավնի: Եթե մի փոքր կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծվում ոչ միայն թաղում, այլ նաև՝ Զեյթունում, ապա Բաբկենը պարտադիր շտապում էր այնտեղ ու կրքերը հանդարտվում էին, մարդիկ՝ ժողովրդի լեզվով ասած, եղբայրանում էին:
Դեռ փոքրուց նրա սիրած գրողներից էր մեծն Սևակը: Ամեն անգամ, եթե զրույցի էինք բռնվում, մեջբերում էր անում մեծ գրողի «Ապրել» բանաստեղծությունից.
«Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա
քո ավելորդ ծանրությունը»:
Ու նա պատգամում էր մեզ, որպեսզի հենց այդ ոգով էլ ապրենք: Ուներ իր հերոսները, որոնց թվում էին լեգենդար Մոնթեն, Անդրանիկը, Չաուշը, Դրոն, Նժդեհը:
Դեռ մանկուց զբաղվում էր պրոֆեսիոնալ ֆուտբոլով: Որպես դարպասապահ խաղացել է «Փյունիկում», «Գանձասարում», «Ալաշկերտում»: Սովորել ու ավարտել է ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած, մեր թաղամասի պարծանքներից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցում:
Հիմա այս խաչքար-հուշակոթողի վայրը մեզ համար դառնալու է սրբատեղի: Ամեն անգամ, այստեղով անցնելիս և ցայտաղբյուրից ջուր խմելիս, ի լուր աշխարհի ասելու ենք. մեր թաղի հերոս, մեր թաղի մեծություն, լեգենդ դարձած Բաբկեն, մենք ապրելու ենք այն գաղափարներով, որը քո երիտասարդ տարիքի համեմատ, դու էիր պատգամում մեզ: Ու հիմա այն հողը, որում ամփոփված ես դու, երբեք չի զգա քո ծանրությունը: Որովհետև հանուն Արցախի ու Հայաստանի պաշտպանության, դու մեր բոլոր նահատակված ու լեգենդ դարձած հերոսների նման տվեցիր ամենաթանկը՝ Աստծո կողմից պարգևած կյանքը»:
Վերջում ներկաները այցելեցին հերոսի շիրիմին, որտեղ ծաղիկներ խոնարհեցին ու կատարեցին խնկարկում, և հենց այնտեղ էլ նորից շեշտեցին. «քեզ բացակա չե´նք դնի»:
Բաբկեն Էդվարդի Գրիգորյան
Բաբկեն Էդվարդի Գրիգորյանը ծնվել է 1991թվականի հուլիսի 02-ին քաղաքամայր Երևանում:
1998-2008թթ.-Սովորել է Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցում:
2000-2013թթ.-Զբաղվե է պրոֆեսիոնալֆուտբոլով:
Խաղացել Փյունիկ, Գանձասար և Ալաշկերտ ֆուտբոլային ակումբներում՝ որպես դարպասապահ:
2008-2014թթ Սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսներ ֆակուլտետի Ապահովագրական գործ բաժնում, ստացել բակալավրի աստիճան։
2015-2017թթ. – Շարունակելով կրթությունը նույն բաժնում՝ ստացել է մագիստրոսի կոչում:
03.12.09-03.12.11թթ. Ծառայել ՀՀ զինված ուժերում` ք. Կապան, հակաօդային պաշտպանություն։
Հոկտեմբերի 21-ից կամավոր մեկնել է Արցախ, եղել է ջոկի հրամանատար:
Նոյեմբերի 4-ին Լաչինում մղվող համառ մարտերում հաջողվել է պահել դիրքը, սակայն հերոսն անմահացել է՝ փրկելով զինակիցների կյանքը:
2020 թվականի դեկտեմբերի 12-ին Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով:
ՀՀ Նախագաի 2021 թվականի հունիսի 25-ի ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին ՆՀ-143-Ա հրամանագրից Բաբկեն Էդվարդի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Արևմտյան Հայաստանի հայերի պաշտպանության արևելյան միավորման պաշտպանության ուժերի հրամանատարի 2022 թվականի մայիսի 28-ի N 90 հրամանով Բաբկեն Էդվարդի Գրիգորյանը պարգևատրվել է Զորավար Անդրանիկ N 28 մեդալով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

2014-մինչև նահատակվելը – աշխատել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ում:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 693+
693+