211652_close_icon
views-count7530 դիտում article-date 23:37 02-07-2022

5 ամիս անիմաստ կալանքի տակ են պահել․ լրտեսության և պետական դավաճանության գործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով․ Գարիկ Էլոյանը մանրամասներ է ներկայացրել. Mediahub.am

Ամիսներ առաջ ԱԱԾ-ն հրապարակեց հայտարարություն, որի համաձայն` լրտեսության և պետական դավաճանության գործով 20 մեղադրյալ է անցել, որոնցից 14-ը կալանավորվել են։ Կալանավորված անձանցից մեկը՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, Վարդենիսում պայմանագրային զինծառայողների գումարտակի հրամանատար Գարիկ Էլոյանի գործը կարճվել է՝ օրերս նրան ազատ են արձակել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Գարիկ Էլոյանը MediaHub.am-ին պատմեց, թե 5 ամիս անիմաստ են նրան կալանքի տակ պահել։ «Ի սկզբանե, ինձ ապօրինի կերպով ձերբակալել, հետո կալանավորել էին։ 5 ամիս վարույթն իրականացնող մարմինը ինչ-որ անհեթեթ, անընդունելի մեղադրանք էր առաջադրել։

Փետրվարի 7-ին ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտում քրեական գործ էր հարուցվել պետական դավաճանության հոդվածով, ինձ այդ գործի շրջանակներում կասկածյալ էին ներգրավել ու ԱԱԾ-ն նույն օրը խուզարկություն էր իրականացրել իմ վարձակալած տանը»,-պատմեց Էլոյանը։

Էլոյանը մանրամասնեց, թե կոնկրետ ինչն է ԱԱԾ-ն համարել լրտեսություն։ «2021 թվականի դեկտեմբերի վերջ հունվարի սկիզբ ինձ մի կին էր զանգել՝ Զարուհի Մանուկյան անունով ազգանունով ու զինծառայողի անուն ազգանուն էր տալիս, ասում, որ իր տղան է ու 4 օր է` լուր չունի տղայից, ասաց՝ խնդրում եմ, փոխանցեք, որ ինձ հետ կապ հաստատի։ Ճշտեցի, որ այդ անուն ազգանունով զինվոր չունենք, հետ զանգեցի ու նույնը փոխանցեցի։ Այսքանն էր, մեր խոսակցությունը 2։28 րոպե է տևել, ուրիշ ոչինչ։ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ այդ Զարուհի Մանուկյանը թշնամու հատուկ ծառայություններից է և ինձ հետ հեռախոսազրույց է ունեցել, կինն ինձ հետ հայերեն էր խոսում։ 5 ամիս ձգձգվող դատական գործընթացի ժամանակ որևէ ապացույց չկար, որ ես լրտեսությամբ եմ զբաղվել։ Խոսակցությունը վերծանվել էր, բայց դատարանը երկարաձգում էր կալանքս։ Վերջում՝ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը քրգործը կարճեց, ազատ արձակվեցի»,- պատմեց նա։

Մանրամասները՝ Mediahub.am-ում:

Նմանատիպ նյութեր