211652_close_icon
views-count89236 դիտում article-date 12:12 05-07-2022

Արցախյան պատերազմներին մասնակցած, մի քանի վիրավորում ստացած, ՀՀ ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ, իրավապահ համակարգում պրոֆեսիոնալ ու մարդկային բարձր արժանիքներ ունեցող Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում 

Այսօր՝ հուլիսի 5-ին, Հանրապետության նախագահի հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։ 

ՀՀ նախագահին այդ միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

***

Արամ Կառլենի Հովհաննիսյան
 

Ծնվել է 1966 թ. նոյեմբերի 7-ին, Արտաշատ քաղաքում:
1993թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

1985-1987 թթ. ծառայել է զինված ուժերում:

1990-1991 թթ. Արտաշատի ներքին գործերի բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ:

1991թ. ազատվել ՆԳ մարմիններում ծառայությունից:

1993-2000 թթ. Արտաշատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր:

2000-2002 թթ. Արտաշատի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր:

2002-2007 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

2007-2008 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

2008-2012 թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ:

2012-2014 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ:

2014-2016 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ:

2016-2018 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ:

2018-2019 թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:

12.06.2019-17.09.2019 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:

17.09.2019-08.07.2020 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:

ՀՀ Նախագահի 08.07.2020 թ. հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին:


Պարգևատրվել է՝

ԼՂՀ Նախագահի հրամանագրով՝ 2002 թ. Մարտական ծառայության մեդալով:

ՀՀ Նախագահի հրամանագրերով՝ 2010 թ. Մարտական ծառայության մեդալով, 2016 թ. «Հասարակական կարգի գերազանաց պահպանման համար» մեդալով:

Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երեք որդի:

Նմանատիպ նյութեր