211652_close_icon
views-count146998 դիտում article-date 22:19 03-07-2020

Պրոֆեսիոնալ ոստիկանը, ով ունի մարդկային բարձր հատկանիշներ և իրավապահ համակարգում համարվում է լավագույն օպերատիվնիկներից մեկը, նշանակվելու է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ է նշանակվելու ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ: Ա. Հովհաննիսյանը ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համարվում է ամենաօպերատիվ աշխատողներից: Թե՛ իրավապահ համակարգում, և թե՛ ընկերական շրջապատում ունի մեծ հեղինակություն, օժտված է մարդկային բարձր հատկանիշներով: Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում, որտեղ վիրավորում է ստացել ու բուժվելուց հետո կրկին մեկնել է առաջնագիծ: Աշխատել է մի քանի մարզային վարչությունների պետ, ոստիկանության տարածքային բաժինների պետ և որտեղ էլ որ աշխատել է, այդ մարզային վարչությունն ու բաժինները արժանացել են «Տարվա ոստիկանություն» բարձր կոչմանը: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Ա. Հովհաննիսյանի կենսագրությունը. Ծնվել է 1966թ. նոյեմբերի 7-ին Արտաշատ քաղաքում: 1993թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ «ֆիզիկական կուլտուրա» մասնագիտությամբ: 1985-1987թթ. Ծառայել է զինված ուժերում: 1990-1991թթ. Արտաշատի ներքին գործերի բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ: 1991թ. Ազատվել ՆԳ մարմիններում ծառայությունից: 1993-2000թթ. Արտաշատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր: 2000-2002թթ. Արտաշատի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր: 2002-2007թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ: 2007-2008թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ: 2008-2012թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ: 2012-2014թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ: 2014-2016թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ: 2016-2018թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ: 2018-2019թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ: 12.06.2019-17.09.2019թթ.` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: ՀՀ ոստիկանության պետի 2019թ. սեպտեմբերի 17-ի թիվ 2624-Ա հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնին: [b]Պարգևատրվել է՝[/b] ԼՂՀ Նախագահի հրամանագրով. 2002թ. Մարտական ծառայության մեդալով: ՀՀ Նախագահի հրամանագրերով. 2010թ. Մարտական ծառայության մեդալով, 2016թ. «Հասարակական կարգի գերազանաց պահպանման համար» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով: Ամուսնացած է, ունի երեք որդի:

Նմանատիպ նյութեր