211652_close_icon
views-count4020 դիտում article-date 12:07 09-07-2022

«FlyOne Armenia»-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ. Արամ Անանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«FlyOne Armenia»-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

«Օդանավի հրամանատարը, տեսնելով որոշակի տարբերություններ օդանավի տվյալների տվիչների մեջ, որոշել է դադարեցնել չվերթը։ Կարծում ենք` դա ճիշտ և հիմնավորված որոշում է։ Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են ՀՀ ավիացիոն իշխանությունները, և մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա, մեր բոլոր ուղևորները կհասնեն այն վայրերը, որտեղ նախատեսել էին մեկնել»,- ասել է Անանյանը։

Հիշեցնենք, որ «FlyOne Armenia»-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը երեկ չեղարկվել էր, ուղեւորներին  իջեցրել են ինքնաթիռից և երեք ժամ որևէ տեղեկություն չեն տրամադրել:

Նմանատիպ նյութեր