211652_close_icon

Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը բաց է լրատվամիջոցների համար. փաստաբան

views-count1232 դիտում article-date 18:15 09-07-2022
Ավետիք Չալաբյանի գործով դատարանը (Արուսյակ Ալեքսանյան) բավարարել է մեր միջնորդությունը` կալանքի ժամկետի երկարացման նիստը դռնբաց անցկացնելու վերաբերյալ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

«Դատական նիստը բաց է լրատվամիջոցների համար:

Այժմ հայտարարված է անորոշ ժամկետով ընդմիջում պաշտպանական կողմի` դատարանին հայտնած բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով»:

Նմանատիպ նյութեր