211652_close_icon
views-count1625 դիտում article-date 15:52 10-07-2022

ԱՄՆ-ի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումը Բալիում տևել է ավելի քան 5 ժամ

Միացյալ Նահանգները չի ձգտում Չինաստանի հետ «սառը պատերազմի» և չի փորձում փոխել Չինաստանի քաղաքական համակարգը, ինչպես նաև՝ մարտահրավեր չի նետելու Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը և իր քաղաքական դերակատարմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վան Իի հետ ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

«Ռոյթերս»-ը իր հերթին հաղորդում է, որ ավելի քան հինգ ժամ տևած բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Պեկինի ու Մոսկվայի հարաբերությունները:

Սա Էնթոնի Բլինքենի և Վան Իի առաջին հանդիպումն է 2021 թ. հոկտեմբերից ի վեր:

Նմանատիպ նյութեր