211652_close_icon
views-count6311 դիտում article-date 21:22 13-07-2022

Նիկոլ աղետաբեր... 2022թ.-ի առաջին կիսամյակում ինքնասպանության միջոցով կյանքից հեռացել է 94 մարդ, որոնց մեծ մասը 25-35 տարեկան երիտասարդներ են

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նիկոլ աղետաբեր...
Որպեսզի պատկերացնեք, թե ինչ վիճակում է հայտնվել ՀՀ երիտասարդությունը այսօր ասեմ, որ 2022-ի թվականի առաջին կիսամյակում (հունվար-հունիս) ինքնասպանության միջոցով կյանքից հեռացել է 94 մարդ, որոնց մեծ մասը 25-35 տարեկան երիտասարդներ են, սա աղետ է մեր Ազգի համար: Այս ամենի մեղավորությունը նախ և առաջ ՀՀ իշխանություններինն է, երկրորդը՝ հասարակությանը և երրորդը՝ ծնողներինը. բացատրեմ ըստ հերթականության.
1. իշխանությունների ապիկար աշխատանքի և ոլորտային թույլ կառավարման պատճառով (ԿԳՄՍ և ՈՍ) ՀՀ-ում ահռելի չափերի է հասել թմրանյութերի շրջանառությունը՝ տարբեր տելեգրամ ալիքների միջոցով:
1.1 երիտասարդների զբաղվածության բացակայությունը և խաղադրույքների խրախուսումը բերել է նրան, որ վերջիններիս միջոցով փող վաստակելը դարձել է համատարած, որն էլ իր հերթին երիտասարդներին դարձրել է խաղամոլ:
2. հասարակության մեղավորությունը նրանում է, որ չի դատապարտում ՀՀ իշխանությանը, Հայաստանում բարձիթողի վիճակի և տիրող բառդակի համար:
3. ծնողներին մեղադրելը շատ դժվար է, որովհետև նրանք առավոտից երեկո իրենց արդար քրտինքով և տանջանքով հանապազօրյա հացն են վաստակում և կենցաղային հոգսերով տարված՝ դժվարանում են հսկել երեխայի անցուդարձը, թե նա առօրյայում ում հետ է շփվում և այլն: Հարգելի ծնողնե՛ր, տատիկներ ու պապիկներ, հարգելով ձեզ և ձեր քրտնաջան աշխատանքը, խնդրում եմ ձեզ ավելի շատ ուշադրություն դարձնել երեխաներին, նրանք դրա կարիքը շատ ունեն:

Հ.Գ. «Մայրերի ափի մէջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»: ՆԺԴԵՀ

Նմանատիպ նյութեր