Տաթեւ-Աղվանի ճանապարհին աշխատանքներ այս պահին իրականացվում են, բայց ցանկալի է ավելի մեծ տեմպ հաղորդել. Ռոբերտ Ղուկասյան
Տաթեւ-Աղվանի ճանապարհին աշխատանքներ այս պահին իրականացվում են, բայց ցանկալի է ավելի մեծ տեմպ հաղորդել, որովհետեւ հատկապես փոքր մեքենաների համար լուրջ խնդիրներ են ստեղծվում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
«Ամբողջ ճանապարհահատվածի երկայնքով մասնավորապես, Տաթեւ-Քաշունի հատվածը վատ վիճակում է: Շատ մեքեաններ են այդտեղ վնասվում»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրա վերաբերյալ հանձնարարականներ է տվել փոխվարչապետին ու ՏԿԵ նախարարին, հարցին կանդրադառնան հաջորդ շաբաթ. «Կարեւոր է նշել, որ Տաթեւ-Լծեն ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքներն սկսվել են: Դա Թատեւի ոլորանները շրջանցող ճանապարհ է, որը պետք է Սիսիանի մոտակայքում Տաթեւից դուրս գա մայրուղի»,- ասաց նա: