211652_close_icon
views-count1048 դիտում article-date 12:30 15-07-2022

Գյուրզա, սահնօձ, իժ. օձերի ահազանգեր են ստացվել Երևանից, Արարատից, Մաստարայից, Վերին Պտղնիից

Հուլիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: 

Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արարատ քաղաքում, Արագածոտնի մարզի Մաստարա և Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 1 սահնօձ, 2 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր