211652_close_icon
views-count2796 դիտում article-date 11:39 15-07-2022

Լեխ Վալենսայի հարցազրույցը մեծ աղմուկ է բարձրացրել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի հարցազրույցն այն մասին, որ անհրաժեշտ է Ռուսաստանում «ժողովուրդների ապստամբություն» կազմակերպել, մեծ աղմուկ է բարձրացրել: Ֆրանսիական «Ֆիգարոն» հատվածներ է ներկայացրել այդ հարցազրույցից, որոնք խաթարում են «80-ականների համերաշխության» առաջնորդի հեղինակությունը:

Լեխ Վալենսայի՝ Լեհաստանի նախկին նախագահի ու «Համերաշխություն» արհմիությունների միավորման հիմնադրի կարծիքով՝ կա միայն հաջորդ ճանապարհը՝ ապահովելու անվտանգությունը ողջ աշխարհում: Անհրաժեշտ է կազմակերպել «ժողովուրդների ապստամբություն», որոնք «նվաճվել» են Ռուսաստանի կողմից: Ահա թե ինչ է ասել նա LCI (La Chaine Info)-ին տված հարցազրույցում:

ԽՍՀՄ-ի դեմ պայքարում պատմական կերպարը՝ Լեխ Վալենսան, Արեւմուտքին կոչ է արել հեռուն գնալ եւ Ուկրաինան ազատագրել ռուսական զորքերից, որոնք այնտեղ մտել են փետրվարի վերջին: Այդ հարցազրույցում նա միաժամանակ կոչ է արել «ազատագրել նաեւ Ռուսաստանը»: «Նույնիսկ եթե Ուկրաինան հաղթի այդ պատերազմում, առաջիկա 5 տարիներին մենք կստանանք նույն խնդիրը, իսկ 10 տարի անց կտեսնենք եւս մեկ Պուտինի»,- զգուշացրել է Վալենսան: Նրա կարծիքով՝ այդ սցենարից խուսափելու համար «այսօր մենք պետք է ստիպողաբար փոխենք նրանց քաղաքական համակարգը կամ կազմակերպենք Ռուսաստանի ժողովուրդների ապստամբություն»:

Քանի որ Մոսկվայում քաղաքական ռեժիմի ամբողջական փոփոխության պլանն օրակարգում չէ, ստացվում է՝ համաշխարհային անվտանգությանը կարելի է հասնել միայն Ռուսաստանի մասնատման միջոցով։ Վալենսայի համար դա ողբերգություն չէ, քանի որ նրա աչքում Ռուսաստանը շարունակում է մնալ իմպերիալիստական տերություն. «Հաշվվում է մոտավորապես 60 ժողովուրդ, որոնք անեքսիայի են ենթարկվել, ինչպես ուկրաինացիները: Անհրաժեշտ է ոտքի հանել անեքսիայի ենթարկված այդ ժողովուրդներին»: Ըստ նրա՝ պետք է կամ փոխել Ռուսաստանի քաղաքական կարգը, կամ նվազեցնել նրա բնակիչների թիվը մինչեւ 50 մլն: Այժմ Ռուսաստանի բնակչությունը, ի դեպ, կազմում է 144 մլն մարդ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր