40853 դիտում
11:50 15-07-2022
Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ հրշեջները մարել են ավտոտնակում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը․ Գյումրու պարեկներն էլ սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի 28 շենքի բակում գտնվող ավտոտնակներից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի պարեկային գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի գլխավորությամբ։
Վերջինիս հանձնարարականով՝ պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Մինչ հրշեջների ժամանումն էլ, քաղաքացիներն իրենց ուժերով են պայքարել կրակի տարածման դեմ։
Պարզվել է, որ այրվել է Գյումրու բնակիչ 63-ամյա Մեխակ Ներսիսյանին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը մասամբ, ավտոտնակի առաստաղի փայտյա երեսապատումը։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+