23029 դիտում
17:02 10-11-2023
Հրդեհ՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում. հրշեջները մարել են անասնագոմում առաջացած հրդեհը, պարեկներն էլ սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 9-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի տներից մեկին հարակից անասնագոմում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 22 հասցեի հարևանությամբ գտնվող անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել:
Այրվել են անասնագոմի (մոտ 60 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ, կից փայտե ծածկով կառույցը (մոտ 25 քմ) և ներսում կուտակած 35 հակ անասնակեր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի