211652_close_icon

Դատարանում մարդու մահ. սա խելագարվելու դեպք է. այդքան ասում ենք՝ կալանքը մի ֆետիշացրեք. Արամ Վարդևանյան

views-count4429 դիտում article-date 18:06 15-07-2022

Արմեն Գրիգորյանին կալանավորելու ՈՉ ՄԻ ՀԻՄՔ չկար, գործ էիք հարուցել քննեիք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դատարանի դահլիճում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահանալու դեպքին:

Նա նաեւ նշել է. «Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին մշտապես բարձրաձայնել է իր պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բայց դատավորներ կոնկրետ անուն ազգանուններով, քննիչ ու դատախազներ կոնկրետ անուն ազգանուններով անտեսել են, որովհետև կալանքի ՖԵՏԻՇ պետք է ապահովեն: Արմեն Գրիգորյանին այսքան օր չէինք կարողացել նույնիսկ տեսակցել ՔԿՀ-ում որովհետև քննիչը գտել էր որ պետք է արգելի: Պատկերացրեցիք այսքան ամիս արգելել են:

Դատարանում մարդու մահ: Սա խելագարվելու դեպք է: Այդքան ասում ենք կալանքը մի ֆետիշացրեք..: Բառեր չեմ գտնում: Չեմ պատկերացնում պատվեր իջացնողն ու կատարողների խմբակը այսքան ապօրինությունների, իրավունքը ոչնչացնելու պայմաններում ոնց են իրենց խղճի հետ մնում»։

Դեպքին անդրադարձել է նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ով գրել է. «Արմեն Գրիգորյան ջան, ինչ ասեմ, մեզ ներիր։ նիկոլ, արա, ինչու էլի։ Հազարավոր տղերքը, Մանվելը, հղի կինը, հիմա էլ Արմենը։ Արա փախեք։ Իրոք փախեք գնացեք»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր