1062 դիտում
11:36 16-07-2022
Գնել Սանոսյանը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է Վերին Լարսի անցակետերի բեռնաթափման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությունը։ Հայտնում է ՏԿԵ նախարարությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարն ընդգծել է Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամական հարաբերություններով կապված լինելը, նաև այն, որ տրանսպորտային ոլորտում առկա է բազմաշերտ փոխգործակցություն, ինչպես նաև չօգտագործված մեծ պոտենցիալ, որի ուղղությամբ պետք է աշխատանք տանել։
Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Վիտալի Սավելևին ակտիվ համագործակցության, հատկապես Վերին Լարսի հարցով մշտական աջակցության համար։
Վիտալի Սավելևն իր հերթին կարևորել է Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամական հարաբերությունները և նկատել, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ այդ բարեկամական, եղբայրական հարաբերությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտին առնչվող հարցեր։ Քննարկվել են միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների, Վերին Լարսի անցակետերի բեռնաթափման, ինչպես նաև երկաթուղային փոխադրումներին առնչվող հարցերը, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Հանդիպումից հետո ՌԴ պատվիրակությունը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ապա նաև՝ Սերգեյ Փարաջանովի թանգարան։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1498 դիտում
11:23 05-06-2014
ՀՀ վարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է Վերին Լարսի սահմանային անցակետի բարելավման հարցը
5342 դիտում
22:38 13-07-2018
ՀՀ փոխվարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է «Վերին Լարսի» անցակետին առնչվող հարցեր
805 դիտում
18:50 30-01-2024
Տիգրան Ավինյանը ՔՊ-ի հետ քննարկել է հանրային տրանսպորտի բարելավման և երթևեկության բեռնաթափման հարցեր
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան