71303 դիտում
21:55 16-07-2022
Ականատեսներն ասում էին. Իջևանի փրկարարներն ու բժիշկները իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով ապացուցեցին, որ ուրիշի ցավ չկա. Ենոքավանի «Լաստիվեր» հանգստյան գոտուց վիրավոր քաղաքացին անվտանգ տեղափոխվեց հիվանդանոց,ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 18:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացին ընկել է, վնասել ոտքը և նրան անհրաժեշտ է փրկարարների և բժիշկների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ օղակի հրամանատար Միրզոյանի գլխավորությամբ: Վերջինս ճշտել է, որ տուժածը գտնվում է «Անապատ» կոչվող հանգստյան գոտում, իսկ այն այլ ուղղության վրա է:
Հրշեջ-փրկարարները ԳԱԶ-66 մակնիշի ավտոմեքենան են օգտագործել, ապա հասել են նշված վայր և 21-ամյա Ռաֆայել Վ.-ին մոտ 400 մետր պատգարակով ոտքով մոտեցրել են հրշեջ-ավտոմեքենային, այնուհետև իրականացրել են ճոպաններով գետանցում, ու տուժածին մոտեցրել «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ականատեսներն ասում էին. «Հիմա ո՞նց չասես, որ հալալ ա հրշեջ-փրկարարներին, Իջևանի բժիշկներին, մի քանի քաղաքացիների, ովքեր առաջնորդվեցին «ուրիշի ցավ չի լինում» կարգախոսով: Հրշեջ-փրկարարներն այնպես վարպետորեն ու պրոֆեսիոնալ կերպով էին աշխատում, որ շատ եվրոպական երկրների հրշեջ-փրկարարներ կնախանձեին:
Բժիշկներն էլ իրենց հերթին ապացուցեցին, որ չեն զիջում զարգացած երկրների՝ իրենց գործընկերներին»:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+