211652_close_icon
views-count78172 դիտում article-date 20:24 07-08-2022

Երևանում բռնկված խոշոր հրդեհի ժամանակ հրշեջները, փրկարարները, բժիշկները, ոստիկաններն ու պարեկներն ապացուցեցին, որ ուրիշի ցավ չկա. վտանգավոր վայրերից տարհանեցին ավելի քան 80 հոգու, այդ թվում՝ տարեցների և երեխաների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, Երևանում խոշոր հրդեհի ժամանակ հրշեջները, փրկարարները, բժիշկները, ոստիկաններն ու պարեկները հերթական անգամ ցույց տվեցին իրենց բարձր պրոֆեսիոնալ և մարդկային հատկանիշները:
 
Մինչ հրդեհի վայրում որոշ քաղաքացիներ խուճապի մատնված, խանգարում էին հրշեջներին, փրկարարներին, բժիշկներին, ոստիկաններին ու պարեկներին, միևնույն է, վերջիններս՝ հավատարիմ իրենց կոչմանը, վտանգելով իրենց կյանքը, դուրս բերեցին կրակի հետևանքով թունավոր ծխի մեջ անօգնական գտնվող ավելի քան 30 քաղաքացիների, այդ թվում՝ տարեց կանանց, երեխաների, ինչպես նաև տարհանեցին 80-ից ավելի քաղաքացիների:
 
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներն էլ ապացուցեցին, որ իրենք հավատարիմ են Հիպոկրատի երդմանը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 210+
210+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր