211652_close_icon
views-count51931 դիտում article-date 12:10 17-07-2022

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են Mercedes Sprinter-ն ու MAN բեռնատարը, կա վիրավոր, օպերատիվ են գործել Սպիտակի հիվանդանոցի բժիշկներն ու պարեկային գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter և MAN մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ  Սպիտակի հրշեջ-փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեջանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել դասակի հրամանատար Արամ Պետրոսյանը, պարեկներ Հերմինե Աղամալյանն ու Արեն Աղամիրյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին Լոռու մարզի պարեկային գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ։ 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր