211652_close_icon
views-count20604 դիտում article-date 10:57 18-07-2022

Մինչ Երևանի քաղաքապետն ու որոշ թաղապետեր «սազն առած» իրենց գովքն են անում, Թբիլիսյան խճուղում առաջացած փոսի պատճառով՝ վարորդները քաղցր խոսքերով են հիշում նրանց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու վարչական շրջաների ղեկավարները, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե մայրաքաղաքում չի լինելու քանդած ճանապարհներ, որ անգամ ասֆալտապատումներ են իրականացվելու բակային հատվածներում, արդեն տևական ժամանակ է Թբիլիսյան խճուղի 24 հասցեի հարևանությամբ առաջացած փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ 

Գրեթե ամեն օր նշված փոսից խույս տալու պատճառով ավտովթարներ են տեղի ունենում։ Միակ սփոփանքն այն է, որ զոհեր և վիրավորներ չեն լինում։ Հնարամիտ վարորդները տեսնելով, որ Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանների ղեկավարությունների մի մասը նշում է, որ այդ հատվածը Քանաքեռ Զեյթունին է, մի մասը՝ որ Արաբկիր վարչական շրջանինն է, և չսպասելով նրանց օպերատիվ արձագանքմանը, անվադողի մեջ քարեր լցրած, վրան էլ ծառի ճյուղեր ամրացրած, ճանապարհի հենց մեջտեղում սարքել են «արգելապատնեշ», սակայն դա էլ չի օգնում խուսափել վթարներից։

Երեկ, հուլիսի 17-ին, 20-ից ավելի ավտոմեքենա է այդ փոսի պատճառով վթարվել է։ Իսկ վարորդներն էլ ամենաքաղցր խոսքերով էին հիշում պատասխանատուներին, ասելով․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այ հիմա պետք է ասֆալտին փռի էդ վայ չինովնիկներին, ովքեր կհասկանան, որ վարչապետի տված հանձնարարականները պետք է հրատապ կատարել»։ Իսկ կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ Ն․ Փաշինյանը հանձարարել էր, որպեսզի հանրապետությունում ասֆալտապատումը կատարեն որակով։ Իսկ թե այդ փոսի պատճառով քաղաքացիների կրած վնասները ով է փոխհատուցելու, մնացել է օդում կախված։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր