1725 դիտում
09:25 19-07-2022
Ադրբեջանը պատրաստվում է կրկնապատկել իր էներգակիրների ներմուծումը Եվրոպա․ «Ամերիկայի ձայն»
Երկուշաբթի օրը Բաքվում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը նախատեսում է մինչև 2027 թվականը ադրբեջանական բնական գազի ներմուծման ծավալը հասցնել տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի։ Այսպիսով, Ադրբեջանից ԵՄ երկրներ գազի ներկրումը կկրկնապատկվի։ ԵՄ-ը փնտրում է Ռուսաստանի էներգակիրների այլընտրանքային մատակարարող՝ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի պատճառով։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Եվրամիությունը որոշել է դիվերսիֆիկացնել ներմուծվող էներգակիրները՝ հրաժարվելով Ռուսաստանից և դիմել ավելի վստահելի գործընկերների: Ուրախ եմ, որ նրանց թվում է նաև Ադրբեջանը», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Իր խոսքում ֆոն դեր Լեյենը շեշտել է Փոխըմբռնման հուշագրի երեք հիմնական կետեր, ըստ որոնց՝ կկրկնապատկվի Ադրբեջանից գազի մատակարարումը Եվրամիություն: Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ այս հուշագիրը պարտավորեցնում է ընդլայնել Հարավային գազային միջանցքը, որն իրենից ներկայացնում, է ըստ եվրոպացի դիվանագետի, «շատ կարևոր մատակարարման ուղի Եվրամիության համար»: Այս պահին, ըստ նրա, այն արդեն մատակարարում է տարեկան ավելի քան 8 միլիարդ խորանարդ մետր գազ, և մի քանի տարի հետո դրա հզորությունը պետք է հասնի մինչև 20 միլիարդ խորանարդ մետրի, ասում է ֆոն դեր Լեյենը:
2022 թվականին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ադրբեջանական նավթագազատարն էլ ավելի արդիական դարձրեց, ընդգծում է Ադրբեջանի համալսարանի պրոֆեսոր և Baku Dialogues քաղաքական ամսագրի խմբագիր Դամյան Միսկովիչը: Ընդամենը մի քանի օր առաջ ավարտվեց Հունաստանի և Բուլղարիայի միջև գազային կապող հանգույցի կառուցումը, և դրա գործարկումը նախատեսվում է հաջորդ ամիս, ասում է Միսկովիչը՝ շեշտելով՝ «հուլիսի 1-ից Բուլղարիան ռուսական գազից արդեն անցել է ադրբեջանականի»։
Նրա պնդմամբ՝ Հարավային գազային միջանցքի ընդլայնումը կարժենա մոտ 10 մլրդ դոլար, իսկ նախագիծը կտևի չորսից հինգ տարի: Ըստ Միսկովիչի՝ շատ կարևոր է Կասպից ծովի միջով կառուցել մեկ այլ գազատար, որը թույլ կտա թուրքմենական գազը տեղափոխել Հարավային գազային միջանցքի միջոցով դեպի Եվրոպա: Նրա պնդմամբ՝ նման միացնող գազատարի ստեղծումը կտևի վեց ամսից մինչև մեկ տարի, սակայն խնդիրը նրանում է, թե արդյոք Թուրքմենստանը պատրաստ է դիմակայել ռուսական ճնշումներին՝ համեմատաբար փոքր քանակությամբ գազ դեպի Եվրոպա փոխադրելու դիմաց, ասում է նա:
Orbis ամսագրի խմբագիր վերլուծաբան Նիկոլայ Գվոզդևի կարծիքով՝ Ադրբեջանից Եվրոպա նավթի և գազի արտահանումն անուղղակիորեն ազդում է Եվրոպայում Ռուսաստանի դիրքերի վրա, քանի որ Կրեմլը փորձում է նվազեցնել իր մատակարարումները՝ ԵՄ վրա ճնշում գործադրելու համար, իսկ Ադրբեջանը, ընդհակառակը, փրկօղակի դեր է ստանձնում ԵՄ համար։ Բայց պետք է խոսել հարավային միջանցքի մասին ավելի լայն իմաստով, գտնում է վերլուծաբանը: Ըստ նրա՝ հեռանկարն այն է, որ ողջ հարավային միջանցքը կարող է կարևոր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ՌԴ-ի համար՝ որպես հետագայում նոր արտահանման շուկաներ մուտք գործելու միջոց։
Իր հերթին ստամբուլաբնակ էներգետիկ վերլուծաբան Դեյվիդ Օբըրնը Eurasianet պարբերականում հրապարակած իր հոդվածում վստահ չէ, որ Բաքուն կարող է կրկնապատկել էներգակիրների փոխադրումը Եվրոպա: Ըստ նրա՝ Ադրբեջանն ունի արտադրության ավելացման սահմանափակ հնարավորություններ, ինչպես նաև սեփական գազի պահանջարկը բավարարելու կարիք: Օբըրնը հիշեցնում է, որ անցած տարվա վերջին ներքին դեֆիցիտը վերացնելու համար, Բաքուն համաձայնագիր էր կնքել Իրան հետ՝ գազ ներկրելու վերաբերյալ: Բացի այդ, ըստ Օբըրնի, Ադրբեջանի խոշորագույն գազի հանքավայր՝ «Շահ Դենիզ»-ի օպերատոր BP ընկերությունը հայտարարել էր, որ հանքավայրը չի կարող մատակարարել ողջ գազը՝ Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումը կրկնապատկելու համար: Նրա կարծիքով՝ ադրբեջանական մյուս փոքր հանքավայրերը չունեն բավարար քանակությամբ գազ արտահանելու հնարավորություն:

Նմանատիպ նյութեր
1482 դիտում
09:13 02-02-2022
Բայդենն ու Քաթարի շեյխը քննարկել են Եվրոպա էներգակիրների մատակարարման հնարավորությունը․ «Ամերիկայի ձայն»
1435 դիտում
09:43 27-01-2022
ԱՄՆ-ն դիտարկում է էներգակիրների մատակարարման այլընտրանքային տարբերակներ․ «Ամերիկայի ձայն»
1087 դիտում
15:12 02-03-2024
«Հարավային գազային միջանցքը» ամբողջովին փոխում է էներգակիրների՝ Եվրոպա մատակարարումների աշխարհագրությունը. Ալիև
Այս բաժնից
1285 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1024 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»