211652_close_icon
views-count1939 դիտում article-date 10:37 19-07-2022

Ռուբեն Ռուբինյանին բանագնաց դարձնելու որոշումը կայացվել է միայնակ. Փաշինյանը խաբել է. մաս 51․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անվերջ կարելի է թվարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակասական հայտարարությունները: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել նրա՝ ավելի վաղ արած հայտարարություններն ու իրականությունը, որոնք իրարից շատ հեռու են: «Թափանցիկ, հաշվետու ու բաց» կառավարման խոստումներով, հաշվետու եւ բոլորին վարչապետ համարող Նիկոլ Փաշինյանն այժմ որոշումներ է կայացնում միանձնյա՝ առանց որեւէ մեկի կարծիքը հարցնելու, եւ չի էլ թաքցնում այդ մասին:

Մեկ օրինակ. հունվարի 1-9-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչպես է կայացվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց դարձնելու որոշումը: Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց. «Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, ԱԽ-ին եւ, մեծ հաշվով, ՀՀ ժողովրդին»:

Լավ է՝ գոնե վերջում նա հիշեց ժողովրդի մասին: Ռուբեն Ռուբինյանին հայ-թուրքական հարաբերությունների բանագնաց դարձնելու որոշմամբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր