211652_close_icon
views-count2861 դիտում article-date 18:44 19-07-2022

Իրանի հոգևոր առաջնորդն Էրդողանի հետ հանդիպմանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 կարևոր հայտարարություն է արել.Ոսկանյան

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանին և Արցախին առնչվող երկու կարևոր հայտարարություն է արել։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Դրանցից առաջինում գոհունակություն է հայտնվել Արցախի՝ Ադրբեջանին վերադարձի կապակցությամբ։ Եթե այս ձևակերպումը թարգմանենք իրանական դիվանագիտական լեզվից, ապա այն նշանակում է, որ Արցախում դե ֆակտո ձևավորված իրավիճակի փոփոխությունն այս պահին չի բխում Իրանի շահերից, և ադրբեջանաթուրքական որևէ առաջխաղացում անթույլատրելի է։ Այլ խոսքերով, Իրանի հոգևոր առաջնորդն Ադրբեջանի օպերատոր երկիր Թուրքիայի ղեկավարին ասել է, որ պետք է բավարարվել ձեռք գցածով և ավելիին չձգտել:

Որպես նշվածի փաստացի շարունակություն այաթոլլահ Ալիի Խամենեին հնչեցրել է շատ թափանցիկ զգուշացում առ այն, որ Իրանն անթույլատրելի է համարում հայ-իրանական մի քանի հազարամյա սահմանի արգելափակման որևէ քաղաքականություն՝ աներկբայորեն ակնարկելով մեր երկու պետությունների սահմանը կտրելուն միտված թուրք-ադրբերանական որևէ նկրտման փորձ կանխելու իրանական կողմի հաստատակամության մասին։

Մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կա, որը բնորոշ է իրանական հինավուրց քաղաքական մշակույթին՝ «մի կրակոցով երկու նապաստակ սպանելը»։

Շեշտադրելով հայ-իրանական սահմանի մի քանի հազարամյա բնույթը, Իրանի ամենաբարձրաստիճան հոգևոր և քաղաքական գործիչն, ըստ էության, մատնանաշել է, թե որքան հնամյա ազգեր և պետություններ են Իրանն ու Հայաստանը, ի տարբերություն մեր հաշվին «պատմական լեգիտիմության» հավակնող տարածաշրջանային արհեստածին կազմավորումների։

Նմանատիպ նյութեր