211652_close_icon
views-count1229 դիտում article-date 20:35 20-07-2022

Քննարկվել են ՀՀ դպրոցներում հանրակրթական այլ առարկաների՝ ֆրանսերենով ուսուցման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի մեկնարկային գործունեության ծրագրային ձևաչափերը:

Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացմանը և ծրագրի ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել նաև ՀՀ դպրոցներում հանրակրթական այլ առարկաների՝ ֆրանսերենով ուսուցման հնարավորությունները:

Կողմերն անդրադարձել են 2022 թ. հուլիսի 28-ին կայանալիք կրթության և մշակույթի ոլորտում ֆրանկոֆոն աշխատանքային խմբի առաջիկա նիստի օրակարգին վերաբերող մի շարք հարցերի:

Նմանատիպ նյութեր