69619 դիտում
12:51 21-07-2022
Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում․ 7 ժամից ավելի հրշեջները պայքարել են Ոսկեհատ գյուղում առաջացած կրակի դեմ․ բնակիչներն էլ ասում էին․ «Վեոլիա Ջուրը դարձել է մեր աչքի փուշը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկեհատ գյուղի տներից մեկի բակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները մոտ 7 ժամ պայքարել են նշված գյուղի 4-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ տան բնակիչ 23-ամյա Ալիկ Հովհաննիսյանին պատկանող տանը կից թվով մոտ 800 խոտի հակերում, տան տանիքում առաջացած կրակի դեմ։
Հրշեջներին օգնում էին գյուղացիները և գյուղում բնակվող 2 երիտասարդներ, ովքեր մի քանի ժամ շարունակ իրենց անձնական օգտագործման տրակտորով հսկայածավալ աշխատանքներ էին կատարում։
Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև խոշորացված համայնքի ղեկավարը, վարչական շրջանի ղեկավարը։
Պարզվել է, որ այրվել է տան տանիքն ամբողջությամբ, ամբողջ անասնակերը և կրակի արդյունքում տուժվել է նաև 36-ամյա Դավիթ Մելքոնյանը, քանի որ կրակի արդյունքում նրա ջերմոցը նույնպես մեծ վնասներ է կրել։
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն հետագա ընթացքը լուծելու համար։
Գյուղացիները ասում էին, որ՝ «10 օրից ավելի է գյուղում Վեոլիա Ջուրը ջուր չի տալիս։ 10 օր է՝ բողոքում ենք, ահազանգում ենք, ոչ մի օգուտ։ Եթե Վեոլիա Ջրի կաբինետներում իրենց թափանները լցրած պաշտոնյաները օպերատիվորեն արձագանքեին մեր բոլորիս հեռախոսազանգերին ու ժամանակին ջուր տային, ապա մինչև հրշեջների ժամանումը՝ գուցե կարողանայինք կրակը հանգցնեինք։ Ու էսքան մեծ վնասներ չէինք կրի։
Հիմա չգիտենք՝ ո՞վ մեզ օգնության ձեռք կմեկնի, ո՞վ Վեոլիա Ջրին պարսավանքի կենթարկի, որ գոնե ջրի հարցը լուծվի։ Թե չէ, ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում 10 օրից ավելի ջուր չկա։ Ու դրա հինական մեղավորը մեզ համար արդեն ոչ դրական կերպար ունեցող Վեոլիա Ջուրըն է»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 320+
320+