211652_close_icon
views-count1371 դիտում article-date 21:41 21-07-2022

ՀՀ ՄԻՊ-ը ՌԴ Հանձնակատարի աջակցությունն է հայցել Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի ապահովմանն աջակցելու ու անհետ կորած անձանց վերաբերյալ ընտանիքներին տեղեկություններ փոխանցելու հարցերում

Հուլիսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ։

Հանդիպման ընթացքում ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան ներկայացրել է ռուս-ուկրաինական սահմանով ՌԴ տարածք մուտք գործող հայազգի ընտանիքների խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ անձամբ Հանձնակատարի կողմից իրականացվող ջանքերն ու տրամադրվող աջակցությունը։

Տիկին Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով տիկին Մասկալկովային կատարած կարևորագույն աշխատանքի համար, գործընկերոջը ներկայացրել է ՄԻՊ հաստատության ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ հետպատերազմյան շրջանում ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև անհետ կորած անձանց ընտանիքների հետ հանդիպումների արդյունքները։

Պաշտպանը Ռուսաստանի Դաշնության Հանձնակատարի աջակցությունն է հայցել Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի ապահովմանն աջակցելու ու անհետ կորած անձանց վերաբերյալ ընտանիքներին տեղեկություններ փոխանցելու հարցերում։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև հզորացնելու գործող բազմակողմ համագործակցության հարթակները, ինչպես նաև մշակելու առավել ընդլայնված համագործակցության նոր ձևաչափ։

Տիկին Մոսկալկովան հրավիրել է Պաշտպանին մասնակցելու Օմբուդսմանների Եվրասիական Դաշինքի տարեկան նիստին, որը տեղի կունենա ս․թ․ նոյեմբերի վերջին Մոսկվայում: Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է հրավերը։

Նմանատիպ նյութեր