787 դիտում
10:43 22-07-2022
Հրաժարվել ենք լավից, վերցրել ենք վատը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երրորդ հանրապետությունը ժառանգել է որոշակի պետական համակարգ: Այդ համակարգը պետք չէ ո՛չ գովերգել, ո՛չ էլ՝ ծայրից ծայր փնովել: Բացի կրթական, գիտական, տնտեսական ոլորտում ակնհայտ նվաճումներից, այդ համակարգի դրական կողմերից էր պատասխանատու պաշտոններ ստանձնելու հստակ մեխանիզմը, որը տնտեսական ասպարեզում ապահովում էր ղեկավար կադրերի քիչ թե շատ տանելի մակարդակ, ինչպես նաեւ երեխաների եւ պատանիների «ինդոկտրինացիայի» (քաղաքական համակարգի մաս դարձնելու) մշակված ձեւերը: Այդ ամենը համեմվում էր անիմաստ եւ անհեթեթ գաղափարախոսական առասպելներով, բռնություններով, կոռուպցիայով, բայց զուտ տեսականորեն քարոզվում էր պարկեշտություն, համերաշխություն, հայրենասիրություն:
Դրան ավելացրեք 60-70-ական թվականներին որոշակիորեն թույլատրված հայկական ազգայնականության թեթեւ դրսեւորումները, եւ պարզ կդառնա, որ Արցախյան առաջին պատերազմին հայաստանցիները մոտեցել էին որոշակի «դրական պաշարով»: Ավելին ասեմ՝ գիտության, կրթության մեջ, մշակույթում, եթե այս 30 տարում ունենք ինչ-որ նվաճումներ, ապա դրանք հիմնականում այդ նույն «պաշարի» շահագործումն են: Մասնավորապես, միջազգային ճանաչում ունեցող հայաստանցի գիտնականների ճնշող մեծամասնությունը կայացել է խորհրդային տարիներին: Այդ մարդիկ գնալու են, եւ նոր համակարգեր ստեղծելն ամենաարդիական խնդիրներից մեկն է:
Անցյալի դրական բաները մենք մեզ հետ չվերցրեցինք. շատ բաներ իրավացիորեն մերժելով՝ մենք դրա տեղը ոչ մի բան չդրեցինք: Բայց ինչ վերաբերվում է անցյալի հոռի բարքերին, ահավոր արատներին, ապա Երրորդ հանրապետության բոլոր իշխանությունները կոմունիստների «հավատարիմ ժառանգորդներն» են:
Ես հիշում եմ մորս պատմածները՝ նա դպրոցում էր սովորում 1940-ական թվականներին: Դասի ժամանակ դասարան անսպասելիորեն մտնում էին պողպատե դեմքերով (պողպատե, ստալինյան մանդատ ստացած կոմերիտականները) եւ բացականչում էին՝ «ժողովրդի թշնամիների զավակներ, ոտքի՛»: Մի քանի աշակերտ ոտքի էր կանգնում, եւ նրանց հրապարակային նվաստացման էին ենթարկում: Այսինքն՝ «ժողովրդի թշնամի» լինելու համար մարդիկ տնով-ցեղով պատասխանատու էին: Դա ձեզ չի՞ հիշեցնում Հրայր Թովմասյանի դուստրերին հարցաքննությունների քարշ տալը, իսկ հիմա՝ Ավետիք Չալաբյանի՝ քաղաքականության հետ կապ չունեցող եղբորը աշխատանքից հանելու հրահանգը: Չալաբյանը ձերբակալվել է, որովհետեւ նրա քաղաքական հայացքներն իշխանությանը դուր չեն եկել, եւ հիմա էլ նրա բարեկամներից են վրեժ լուծում:
Իհարկե, իշխանության ներկայացուցիչները կարող են ասել՝ «բա Սերժի վախտ այդպես չէ՞ր»: Պատասխանեմ՝ այդպես էր: Միայն թե պարզ չէ, թե ինչի՞ համար եք դուք եկել՝ Սերժին փոխարինելու»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3336 դիտում
10:47 11-07-2018
Դիվանագետ նշանակելու 3 տարբերակներ կան՝ լավագույնը, վիճահարույցը և շատ վատը․ «Առավոտ»
1094 դիտում
10:25 09-08-2022
Քաղաքականության մեջ «լավն» ու «վատը» չկա․ «Առավոտ»
Այս բաժնից
967 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1243 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2527 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ