211652_close_icon
views-count1337 դիտում article-date 19:46 22-07-2022

ՇՄ փոխնախարարն աշխատանքային այցով եղել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»-ում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով եղել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում։
Ոլորտն համակարգող նախարարի տեղակալը ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ քննարկել է ՇՄԱԳ ինստիտուտում մեկնարկած բարեփոխումների և դրա գործունեության ընթացքի վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։
ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Խաչիկ Մարտիրոսյանը նախարարի տեղակալին է ներկայացրել ընթացիկ աշխատանքները։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է իր աշխատանքային ծրագրով սահմանված նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի փորձաքննություն՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

2022թթ. հունվար-մարտ ամիսներին շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության են ներկայացվել 74 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախնական գնահատման հայտեր և գնահատման հաշվետվություններ:

Սահմանված կարգով տեխնիկական առաջադրանքներ են տրամադրվել 14 հայտերին, 24 գործունեությունների վերաբերյալ տրամադրվել են եզրակացություններ։

Փորձաքննության գործընթացում են գտնվում 134 գնահատման հայտերի և գնահատման հաշվետվությունների փաստաթղթեր:

2021 թվականի ընթացքում կազմակերպության մասնագետների կողմից ուսումնասիրվել և համապատասխան ընթացք է տրվել ավելի քան 400 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի գնահատման հայտերին և հաշվետվություններին։
Քննարկվել են փորձաքննական ժամկետները չխախտելու, եզրակացությունները և տեխնիկական առաջադրանքները ժամանակին, հիմնավորված, անսխալ կազմելու և ներկայացնելու վերաբերյալ հարցեր։
Անդրադարձ է կատարվել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագծին։ Օրենքի փոփոխության համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է այնպիսի համապարփակ արդյունքի ստացումը, որը լուծումներ կտա ոլորտում առկա խնդիրներին և կօգնի լուծել ընթացակարգային թյուրընկալումները։

2021 թվականին կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից լրացուցիչ 10.541.7 հազար դրամ գումար էր հատկացրել՝ ՊՈԱԿ-ի աշխատավարձերի և պահպանման ծախսերի համար։

May be an image of 2 people, people sitting and indoor

May be an image of 1 person, sitting and indoor

May be an image of 2 people, people sitting and indoor

May be an image of 1 person, suit and indoor

Նմանատիպ նյութեր