211652_close_icon
views-count1631 դիտում article-date 22:48 22-07-2022

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքյան Քուրդիստանում հանգստավայրի հրետակոծությունը

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել  ու դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի Զախո հանսգտավայրի հրետակոծությունը, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բարեկամ Իրաքին և իրաքցիներին Զախոյում հրետակոծության հետևանքով խաղաղ բնակիչների ողբերգական մահվան կապակցությամբ։ Մենք խստորեն դատապարտում ենք խաղաղ բնակչության դեմ իրականացված բռնությունը և շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին»,-ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի թվիթերյան գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Իրաքի Քուրդիստանի Զախո հանգստավայրում  հուլիսի 20-ի հրետակոծության հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ առնվազն 23-ը։ Իրաքի իշխանությունները հարձակման մեջ մեղադրում են  Թուրքիային, բայց Անկարան հերքում է բոլոր մեղադրանքները։

Նմանատիպ նյութեր