211652_close_icon
views-count29472 դիտում article-date 15:08 23-07-2022

Վրաերթ Երևանում․ 36-ամյա վարորդը Mercedes-ով Սախարովի հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Արա Մ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Սախարովի հրապարակից դեպի Նալբանդյան փողոց ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 60-ամյա Լիլիա Գ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին՝ վրարերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդնանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել  ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Ալեքսան Գասպարյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Էմիլ Իսկանդարյանն ու Արթուր Քիշմիրյանը։

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Գևորգ Շագոյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով քննիչ Գ․ Շագոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր