12903 դիտում
18:43 30-11-2021
Երևանում՝ Սախարովի անվան հրապարակում, 50-ամյա վարորդը Opel-ով հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 18։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 50-ամյա Լևոն Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցի թիվ 5 հասցեի դիմաց՝ Սախարովի անվան հրապարակում, վրաերթի է ենթարկել ՌԴ քաղաքացի՝ 53-ամյա Նատալյա Գրիբովային։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+