60821 դիտում
20:23 24-07-2022
Կասկադյորական ավտովթար Երևանում. Mercedes-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին կողաշրջվել է. 3 վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով Dodge-ով անցնող երիտասարդ տղաներն ու փրկարարները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 19:10-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նորակառույց ճանապարհին, բախվել է կամրջի բետոնե սյանը, ապա առաջ ընթանալով, կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1-ը «Արմենիա» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր փրկարարների ու պարեկների հետ միասին նրանց դուրս են բերել ավտոմեքենայից և բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկները, որպեսզի հետաքրքրքասեր քաղաքացիները մեքենաները չկայանան և խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է:
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+