211652_close_icon
views-count47405 դիտում article-date 19:10 02-01-2019

Երևանում BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնային վայրով անցնող հորը, մորը և նրանց երեխային. վիրավորներին առաջինը օգնության են հասել «կարմիր բերետները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։35-ի սահմաններում BMW մակնիշի 67 AA 776 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սայաթ-Նովա պողոտայից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի միջոցով տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Մինչ բժիշկների մոտենալը, վիրավորներին տեղում օգնություն են ցուցաբերել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները։ Դեպքի վայր են ժամանել 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Գարիկ Կարապետյանն ու Համլետ Գյորգյանը։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածներն ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և և նրանց երեխան, ովքեր ՌԴ քաղաքացիներ են։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր