211652_close_icon
views-count2389 դիտում article-date 23:42 24-07-2022

Երևանի քաղաքապետարանն այս տարի Վարդավառը նշելու ինքնատիպ նախաձեռնությամբ էր հանդես եկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամառային ձնագնդի՝ Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում. Երևանի քաղաքապետարանն այս տարի Վարդավառի տոնը նշում է ինքնատիպ նախաձեռնությամբ:
 
Բազմաթիվ երևանցիների հետ տոնին միացել էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: Միջոցառման անմիջական մասնակիցն էին դարձել, ինչպես փոքրիկները, այնպես էլ նրանց ուղեկցող մեծահասակները:
 
Ժամանցային միջոցառումների իսկական հրավառություն էր մարզական օջախի յուրաքանչյուր անկյունում: Ձնագնդի խաղալուց բացի, հնարավորություն էր տրված դիտելու պլանետարիում շոու, մասնակցելու մանկական ինտերակտիվ թատրոնի, ինչպես նաև նկարահանվել 360° վիդեոգիֆերի միջոցով:
 
Մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեին դիտելու նաև պրոֆեսիոնալ գեղասահորդների մարզումները գեղասահքի մարզադպրոցի մեծ դահլիճում։
 
Տոնը ստացված էր, սպասումները՝ արդարացված. նկատում են նախաձեռնության հեղինակներն ու վստահեցնում՝ համայնքը շարունակելու է Երևանի տոնական ու ավանդական առօրյան սպասված ու ինքնատիպ դարձնել:
 
«Տպավորություններն ավելին էին, քան ակնկալում էի, չէի սպասում, որ այսպիսի մասսայական միջոցառում կլինի: Նախաձեռնությունը նոր տնօրինությանն է՝ ոչ ստանդարտ մոտեցում էր Վարդավառի օրը  նաև ձնագնդիով նշել: Մոտեցումն այս կդառնա ավանդական»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
 
Վարդավառ՝ ջուր, անսահման ժպիտներ ու սեր. ավանդական տոնն ամփոփվեց ավանդական ջրախաղով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր