211652_close_icon
views-count1415 դիտում article-date 09:25 27-07-2022

Ով է Թալինում ՀՅԴ-ի սրտի քաղաքապետացուն․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, առաջիկա ՏԻՄ ընտրություններին ակտիվ պատրաստվում են Թալին համայնքում: Այստեղ ակտիվ քննարկումների մեջ են հատկապես ընդդիմադիրները, որոնք փորձում են ամեն գնով այս անգամ` «կրկին փորձիր» տարբերակով անցկացնել Արծվիկ Մինասյանի բաջանաղ Տիգրան Գրիգորյանին, ում կարելի էր տեսնել վրանային պայքարի ընթացքում գրեթե ամեն օր:

Թե ինչքանով նրանց կհաջողվի ձայներ հավաքել, դժվարանում են տեղացիները նշել, որովհետեւ անձամբ Տ.Գրիգորյանը շանսեր չունի, ամբողջ հույսը Արծվիկ Մինասյանն ու իր կապերն են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր