1056 դիտում
10:01 27-07-2022
Արցախի խնդրի իրավական կարգավորման վերջին հանգրվանը ՄԱԿ-ն է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «1991 թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, իսկ արդեն 1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը։
Արցախն այդ ժամանակ գործող ԽՍՀՄ իրավական նորմերի համաձայն, մասնավորապես՝ փոփոխված Սահմանադրության ազգերի ինքնորոշման նոր նորմի տառին համապատասխան ինքնորոշվեց, եւ նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եւ Ադրբեջանական Հանրապետություն։ Սրան Բաքուն պատասխանեց ռազմական ագրեսիայով, որի հետեւանքով Արցախն ազատագրեց իր պատմական տարածքները:
Արդարադատության միջազգային դատարանը, իր կարծիքում հղում անելով նախորդ ժամանակաշրջաններում հաստատված միջազգային իրավական պրակտիկային, եկել էր այն եզրակացության, որ միջազգային իրավունքը ինքնորոշման կամ անջատման հարցերին վերաբերող չի սահմանում ոչ թույլատրող, ոչ արգելող կանոններ։ Այս առումով Անկախության միակողմանի հռչակումը չի կարող դիտարկվել միջազգային իրավական նորմ, այն ներկայացնում է միայն դե ֆակտո ինքնորոշման հանգամանքը: Դատարանը հայտնեց, որ անկախության հռչակումից չի բխում, որ անկախացած տարածքային միավորը ձեռք է բերում պետության բնույթ, եւ որ այն պետք է որոշի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կամ Անվտանգության խորհուրդը։
Չնայած ՄԱԿ-ի վերոնշյալ կառույցները չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը, բայց դատարանի այս որոշումը հիմք դարձավ, որ դրա ընդունումից երեք տարի անց՝ 2013 թ. դրությամբ արդեն 98 պետություն ճանաչեր հիմնականում ալբանացիներով բնակեցված Կոսովոյի անկախությունը: Բազմաթիվ չճանաչված պետությունների համար Կոսովոյի մասով ընդունված դատարանի որոշումը նախադեպային է, որով փաստացի ճանաչվում է հանրաքվեի կամ հռչակագրերի միջոցով իրացված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում այն պետք է լինի բանակցային հիմնական գործիքներից մեկը, եւ Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ արցախցիների կայացրած լեգիտիմ որոշումները պետք է հասնեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի քննարկման օրակարգ, առավել եւս, որ Արդարադատության միջազգային դատարանի նախադեպային որոշմամբ Արցախի Հանրապետության անկախության հռչակման ակտը չի հակասում միջազգային իրավունքին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1433 դիտում
09:51 02-09-2021
Արցախի խնդրի կարգավորման գործընթացները թևակոխել են նոր փուլ․ «Հայաստանի Հանրապետություն»
1210 դիտում
12:07 14-01-2023
Որն է այսօր սրիկայի վերջին հանգրվանը․ «Առավոտ»
Այս բաժնից
1285 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1024 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»