211652_close_icon
views-count2406 դիտում article-date 23:34 28-07-2022

ՉԼ. Կիևի «Դինամոյի» հետ խաղում «Ֆեներբահչեի» երկրպագուները վանկարկել են «Պուտին, Պուտին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի  «Ֆեներբահչե» - Կիևի «Դինամո»  պատասխան խաղի վերջում ուշագրավ դրվագ է գրանցվել:

Այն պահին, երբ թուրքական ակումբը խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը՝ դարձնելով 1-1, երկրպագուները սկսել են վանկարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ուկրաինական թիմի վրա: 

Տեղի ունեցածը լայն քննարկման առարկա է դարձել թուրքական մամուլում: 

Խաղի լրացուցիչ ժամանակում ուկրաինացիները կարողացել են ևս մեկ գնդակ խփել և հաղթել 2:1՝ դուրս գալով հաջորդ փուլ: Նշենք, որ «Ֆեներբահչեն» 53-րդ րոպեից խաղում էր 10 հոգով:

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում Կիևի «Դինամոն» հանդիպելու է ավստրիական «Շտուրմ» ակումբի հետ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր