211652_close_icon
views-count172967 դիտում article-date 11:19 30-07-2022

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ BMW-ն մխրճվել է 2 բեռնատարների մեջ․ վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա․ ժամանել է մարզի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, Այնթափ գյուղի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհին կայանված 2 բեռնատարների մեջ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է։ 

Դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 2 մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 1 ժամ հատուկ տեխնիկայի միջոցով մասնատեցին ավտոմեքենան, որ նոր կարողացան դին դուրս բերել։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև «Մասիս» բժշկական կենտրոնի բժիշկների հեթապահ խումբը, ովքեր արձանագրեցին վարորդի մահը։ 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հայությունյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վաչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատար ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 230+
230+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր