90708 դիտում
18:36 31-07-2022
Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. Ջրաշենում մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին ճանապարհը՝ ասելով. «Էդքան անզոր ե՞ք Լֆիկ Սամոյի դեմ, ում խոզաբուծարանի պատճառով 10-ից ավելի գյուղեր կարող են դատարկվել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 31-ին, ի նշան բողոքի, Նուբարաշենից դեպի Արարատի մարզ տանող գյուղամիջյան ճանապարհի՝ Ջրաշենի վարչական տարածքում, Ջրաշեն գյուղի սկզբնամասում, մի քանի գյուղերի բնակիչներ ժամանակավորապես փակել են ճանապարհը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ավելի քան 20 տարի գյուղի կանալով հոսող ջուրը կարելի է թույն համարել: 20 տարի է, չգիտենք, թե էլ ում դիմենք, որ պատկան մարմնի դուռը գնանք, որ այս խնդիրը լուծենք: Ընտրությունից ընտրություն սարեր են խոստանում, բայց հենց ընտրությունն ավարտվում է, խոստում տվող պատգամավորները հօդս են ցնդում:
Ասում են՝ պայքարում ենք կորոնավիրուսի ու վարակիչ հիվադննությունների դեմ: Ո՞ւմ են պետք ձեր այդ դատարկ խոսքերը, երբ ձեր քթի տակ տիրում է գարշահոտություն, կա համաճարակի լուրջ վտանգ, մինչդեռ ոչ կառավարությունը, ոչ՝ բնապահպանության նախարարությունը, ոչ էլ՝ մարզպետարանը, չեն ուզում ավելի քան 10 գյուղերի բնակիչների դարդին դարման լինեն:
Մի քանի կիլոմետրանոց կանալը, որը գործում էր դեռ սովետական տարիներին ու կոչվում էր ստանլինյան ջրանցք, ամբողջովին լցված է՝ մեզ հասած տեղեկություններով, հայտնի գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող խոսաբուծարանի թրիքով ու կեղտով:
20 տարի է, մի օր չտեսանք, որ էս ջրանցքից մաքուր, հողերը ջրելու համար նախատեսված չափանիշներին համապատասխան ջուր ստանանք: Բան չենք ցանկանում, էդ պաշտոնյաները, այդ թվում՝ բոլոր իշխանությունների սրտի օլիգարխ Լֆիկ Սամոն, իր ընտանիքով, գա մի քանի ժամ էստեղ անցկացնի: Վստահ ենք, 5 րոպեից ավել չի դիմանա: Մակարովի գյուլլի նման կճողոպրեն: Բայց 10 գյուղ, էս 20 տարի է, ի՞նչ անի:
Ս. Ալեքասանյանը խոզաբուծարան է բացել, լավ է արել, բայց ո՞ւմ հաշվին, հազարավոր քաղաքացիների, ավելի քան 10 գյուղերի բնակիչների առողջության հաշվի՞ն: Կառավարությունն ասում է, թե պետք է զարկ տանք գյուղատնտեսությանը, որպեսզի գյուղացին քաղաք որակյալ գյուղմթերքներ բերի: Բա տունը շինվածներ, մի օր բարեհաճեք այստեղ, տեսեք, ինչ կեղտ է կուտակված ջրանցքում, նոր երևի կհասկանաք մեր բողոքի արդարացի լինելը:
Բավական է, մեր համբերության բաժակը լցվել է: Ի՞նչ է, ձեր սրտի օլիգարխը պիտի անպայման մի քանի գյուղեր դատարկի, որ նոր հասկանաք, թե ինչպիսի վտանգ է թաքնված այդ ամենի տակ:
Ճիշտն ասած, մի քիչ էլ զարմացած ենք բնապահպանական կազմակերպությունների վրա, ովքեր երբևէ չարձագանքեցին մեր խնդրանքներին, այն դեպքում, երբ շատ բնապահպանների ներկայացրել ենք իրավիճակը:
Հիմա՝ ընդառաջելով մեր համայնքների ղեկավարների ու ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների հորդորներին, ճանապարհը ժամանակավորապես բացում ենք: Բայց եթե մի քանի օրվա ընթացքում սայլը տեղից չշարժվեց, այս անգամ ոչ թե 10, այլ, 20, 30 գյուղերի բնակիչներով, ահել-ջահել, մեր ու մանուկ, դուրս ենք գալու ու փակենք գլխավոր ճանապարհը ու էդ ժամանակ Սասնա էպոսի նման չասեք. մենք քնած էինք, Դավիթ գող-գող էկավ, գնաց:
Էլ չենք ասում, որ ամառվա այս 40 աստիճանին չենք կարողանում տան դուռ, լուսամուտը բացենք: Ամբողջ հոտը՝ մլակներով, տարածվում է: Ձեռդ մտցնում ես կանալի մեջ, 10 րոպեն բավական է, որ էդ ջրից մաշկդ դուրս տա:
Վերջին անգամ ենք խնդրում ու պահանջում. հարցը լուծեք, հակառակ դեպքում կմտածենք, որ միտումնավոր խնդիրը չեք ուզում լուծել, կամ էլ ձեր սրտի օլիգարխ Լֆիկ Սամոյի մոտ անզոր եք»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 193+
193+