211652_close_icon
views-count2061 դիտում article-date 23:48 31-07-2022

Արցախյան վերջին պատերազմը, ցավոք, կրկին դաս չեղավ մեզ համար. Մանե Թանդիլյան

​Այս օրերին, երբ կրկին Արցախում էի, նորից համոզվեցի, որ Արցախը շարունակում է ապրել՝ արցախցու անկոտրուն կամքի շնորհիվ ՝ անկախ բազմաթիվ դժվարություններից։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Թեև հայաստանյան իշխանությունները անթաքույց հրաժարվում են Արցախից, Արցախը շարունակում է պայքարել իր ներկայի, իր հավիտենական ապագայի համար։

Արցախյան վերջին պատերազմը, ցավոք, կրկին դաս չեղավ մեզ համար։ Մենք շարունակում ենք մեր հավաքական անտարբերությունը մեր պետության ապագայի, մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների նկատմամբ։

Արցախը մեր արժանապատվությունն է։ Մենք պարտավոր ենք առանց հուսահատվելու շարունակել մեր նվիրական պայքարը հանուն Արցախի, հանուն արցախցու անկոտրուն կամքի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր