211652_close_icon
views-count892 դիտում article-date 23:13 22-08-2023

Արցախի պաշարման 9 ամիսների ընթացքում, ցավոք, այդպես էլ Երևանում իսկապես Արցախին ոգի փոխանցող չեղավ․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին․ 

«Սեպտեմբերի 2-ին, ժամը՝ 18։00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք՝ հաջակցություն Արցախի։ 

Արցախի պաշարման 9 ամիսների ընթացքում, ցավոք, այդպես էլ Երևանում իսկապես Արցախին ոգի փոխանցող, «Դու մենակ չես» ասող հավաք տեղի չունեցավ։ Ամսի 2-ի նպատակը հենց դա է։ Ամեն ինչ արվում է, որ այդպիսի հանրահավաքներ միայն Երևանում տեղի չունենան։ Այդ օրը իշխանափոխություն չի լինելու, սակայն  մի օր այն տեղի կունենա։ Հիմա ժողովրդական մակարդակով Արցախի կողքին կանգնելը, սոլիդարություն հայտնելը, բողոք ցույց տալն անհրաժեշտություն է։

Արցախի անկախության օրը՝ հանուն Արցախի»,- գրել է պատգամավորը։ 

Նմանատիպ նյութեր