211652_close_icon
views-count1139 դիտում article-date 15:05 02-08-2022

Կյանքը սահմանամերձ բնակավայրերում դժվարացել է ՝ պայմանավորված ադրբեջանական զինուժի սպառնալիքով, Գեղարքունիքի մարզպետ

Օգոստոսի 2-ին ընդունեցի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանին եւ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հանդիպման սկզբում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հետաքրքրվեց մարզի սահմաններին տիրող իրավիճակով, բնակավայրերի ջրամատակարարման, գազամատակարարման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, ապաստարանների ընդհանուր վիճակի, շինարարական աշխատանքների ընթացքի, քաղաքացիներից ստացված դիմումների կամ ահազանգերի հասանելիության եւ արձագանքման հետ կապված հարցերով։

Նշեմ, որ մարզպետարանը մշտական կապի մեջ է ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարության հետ, տիրապետում է իրավիճակին եւ անում է հնարավորը, որպեսզի ապահովվի սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը, բնակչության խաղաղ կյանքն ու աշխատանքը։

Բնական է, որ կյանքը հիմա մեր մարզի սահմանամերձ բնակավայրերում որոշակիորեն դժվարացել է, որը պայմանավորված է միայն եւ միայն ադրբեջանական զինուժի սպառնալիքով, որը գոյություն ունի 2021 թվականի մայիսյան ներխուժման արդյունքում։

Այդուհանդերձ, մեր բանակը կարողանում է ապահովել բնակչության անդորրը եւ խաղաղ աշխատանքը։ Մենք այդ բնակավայրերում սոցիալ-տնտեսական եւ կենսական նշանակության բազմաթիվ ծրագրեր ունենք իրականացնելու։ Հուսով եմ, որ մեր սահմանամերձ բոլոր բնակավայրերը կամրապնդվեն ու կընթանան բնականոն զարգացման ճանապարհով։ Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են այդ բնակավայրերի բոլոր հիմնախնդիրները, որոնց փորձում ենք քայլ առ քայլ լուծում տալ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր